Դանակահարությունը ներկայացրել էին որպես շինհրապարակում տեղի ունեցած միջադեպ

53-ամյա տղամարդը պարանոցի շրջանում պատռած վերքով բուժօգնության էր դիմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երեկ Ծաղկաձորում դանակահարության դեպք է տեղի ունեցել, որը, սակայն, փորձել են կոծկել։ Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին` ժամը 12։55-ին, «Հրազդան» ԲԿ–ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ պարանոցի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ:
Տուժածին ուղեկցող 52-ամյա տղամարդը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ ընկերոջ պարանոցին երկաթե ամրան է ընկել:
Ոստիկանությունը պարզել է, որ տղամարդու վնասվածքը դանակահարության հետևանք է: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դանակահարություն Փարաքարի գիշերային ակումբի բակում. կասկածյալը փախել է` տանելով դանակը
Ոստիկանները պարզել են, որ երեկ Ծաղկաձորի Սարալանջի փողոցի շինհրապարակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն դանակահարել էր Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղի 65-ամյա մի բնակիչ: Վերջինս երեկոյան հայտնաբերվել է Փամբակ գյուղում և ձերբակալվել:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: