«Չելսին» շարունակում է հետաքրքրվել Արսեն Զախարյանով

Արսեն Զախարյան. Արխիվային լուսանկար
Ֆուտբոլիստն ինքը հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրությունը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:
Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է գործարքն ավարտին հասցնել հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում, բայց բանակցային գործընթացը բարդանում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով:
Ֆուտբոլիստն ինքը հետաքրքրված է լոնդոնյան ակումբ տեղափոխությամբ և հույս ունի, որ առաջիկա ամիսներին պատժամիջոցները կմեղմանան: Լուրեր կան, որ Զախարյանը ՀՖՖ-ի հետ կապ է հաստատել՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով, սակայն կազմակերպությունը հերքում է բանակցությունների մասին տեղեկությունը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին «Դինամոն» հայտնել էր, որ ավելի վաղ առաջարկություն է ստացել «Չելսիից» 19-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ, սակայն մի շարք տեխնիկական պատճառով տրանսֆերը խափանվել է:
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը ՌՊԼ և Ռուսաստանի գավաթի խաղարկության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը 4 հադիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։