Բոլորիս ջանքերով ես նվաճեցի չեմպիոնի կոչումը. Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյան
Արսեն Հարությունյանը Մ23 տարեկան առաջնությունում 7։5 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացուցչին և դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ըմբշամարտի Մ23 աշխարհի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին ու մարզիչներին՝ աջակցության ու օգնության համար։
Նա նշել է, որ այս հաղթանակը մարզիչների, ընկերների, հարազատների, բոլորի հաղթանակն է.

«Ոչ-ոքի չեմ առանձնացնի, մեր բոլորիս ջանքերով ես նվաճեցի Մ23 տարեկանների կրկնակի աշխարհի չեմպիոն կոչումը... Շնորհակալ եմ, որ կաք, որ իմ կողքին եք, ուղղում եք սխալներս, որ հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ։ Դեռ դժվար ճամապարհներ պետք է անցնենք մեկս մյուսին օգնելով ու հավատալով, ևս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»,– մասնավորապես գրել է նա։

Հիշեցնենք, որ երեկ իսպանական Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Մ23 տարեկան առաջնությունում 7։5 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Տաիրբեկ Ժումաշբեկ Ուուլուին և դարձավ աշխարհի չեմպիոն։
Ավելի վաղ ազատ ոճի ըմբիշ 65կգ քաշային Վագեն Թևանյանը նույնպես նվաճեց Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը՝ եզրափակիչում 8։4 հաշվով հաղթելով թուրք Համզա Ալաջային։