ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար դարձավ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, նա կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեմ Բրեյդին։
Սունակը միակն է, որ առաջադրել է այս պաշտոնում իր թեկնածությունն այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավարը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը:
Վարչապետի ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է ստանային խորհրդարանի պահպանողական կուսակցության անդամների ոչ պակաս, քան 100–ի աջակցությունը։
Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, անկախ սպասումներից, իր թեկնածությունը չառաջադրեց պահպանողականների առաջնորդի և վարչապետի պաշտոններում։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ նշելով, որ կմնա կաբինետի ղեկավարի պաշտոնում, քանի դեռ չի ընտրվել նոր վարչապետ։ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը 44 օր։