Աշոցքի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

Գարնանային ձյուն Երևանում. Արխիվային լուսանկար
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 9։15-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում առաջին ձյունը տեղաց Շիրակի մարզում