Աշտարակ–Երևան ճանապարհին սևահողի անօրինական տեղափոխման դեպք է բացահայտվել

Տեսչական մարմինը վստահեցնում է, որ իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնում սևահողի ապօրինի տեղափոխման դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցի ընթացքում Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարում շուրջ 12խմ սևահող են հայտնաբերել։ Պարզվել է, որ հողը տեղափոխվում է ապօրինի, առանց համապատասխան փաստաթղթերի։
«ՄԱԶ» մակնիշի բեռնատարը
Բեռնատարի թափքում հայտնաբերված սևահողն առգրավվել է և հանձնվել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։
Ինչ-որ տեղ ծվարած են գույքերը, թվերը, մարդիկ. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Հարուցվել է վարչական վարույթ. որի շրջանակում, տեսչական մարմնի հավաստմամբ, իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։