ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Վատիկան, տեղեկանում ենք ԱԳՆ–ից։
Այցի շրջանակներում նախատեսված են Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Սանտա Մարիա Մաջորեի պապական բազիլիկայում Արարատ Միրզոյանը կմասնակցի «Խաղաղություն Հայաստանի համար» խորագրով Սուրբ պատարագին: