ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ- Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովը նախապատրաստվում է, դրա անցկացման ամսաթվի և վայրի մասին Կրեմլը կտեղեկացնի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հայտնել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան եռակողմ հանդիպման էր հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Գագաթնաժողովը նախապատրաստվում է։ Ամսաթվի և վայրի մասին կտեղեկացնենք»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն են ստորագրել, որով վերջ է դրվելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: Բացի այդ, եռակողմ ձևաչափով երկու հանդիպում տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին։ Արդյունքում ընդունվել են հայտարարություններ, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների ստեղծմանը և կողմերի միջև վստահության միջոցների մշակմանը։