Ուկրաինայի ԶՈւ–ն մեծ կորուստներ է կրում Խերսոնի ուղղությամբ. մարզի իշխանություններ

Խերսոնի մարզում պաշտպանության գիծը ճեղքելու ուկրաինական զորքի բոլոր փորձերը ճնշվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զորքը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ է կրում Խերսոնի ուղղությամբ։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտարարել է Խերսոնի փոխմարզպետ Կիրիլ Ստրեմոուսովը։
Նա նշել է, որ խոսքն այդ թվում հակառակորդի ջարդված և ոչնչացված տանկերի և զրահափոխադրիչների մասին է։
Ինչպես նշել է Ստրեմոուսովը, Խերսոնի մարզում պաշտպանության գիծը ճեղքելու ուկրաինական զորքի բոլոր փորձերը հետ են մղվել, ճակատային գծում իրավիճակն անփոփոխ է։
«ՌԴ Խերսոնի մարզի ճակատներում ամեն ինչ անփոփոխ է։ Չնայած պաշտպանության գիծը ճեղքելու ուկրաինական նացիստների անդադար փորձերի, Ռուսաստանի Դաշնության միութենական ուժերը հետ են մղում բոլոր հարձակումները», – գրել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 241-րդ օրը։