Թուրքիան նոր ռազմաբազաներ կստեղծի Սիրիայում

Հալեպ. Արխիվային լուսանկար
Ծրագրվում է երկու ռազմակայան տեղակայել Հալեպի հյուսիսային շրջանները Իդլիբ նահանգի հետ կապող անցակետերի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան նախատեսում է ևս երկու ռազմաբազա հիմնել Սիրիայի հյուսիսային Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Տեղեկությունը հայտնում է Mehr-ը։
Ծրագրվում է երկու ռազմակայան տեղակայել Հալեպի հյուսիսային շրջանները Իդլիբ նահանգի հետ կապող անցակետերի մոտ։ Թուրքական ուժերը տեղակայված են այն վայրում, որտեղ պետք է կառուցվեն երկու շտաբները, սակայն շինարարությունը դեռևս չի սկսվել։
Անցած 10 օրվա ընթացքում սրվել են բախումները Ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման և Թուրքիայի աջակցությունը վայելող Երրորդ լեգեոն զինված խմբավորման միջև։
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների բախումների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 58 մարդ, այդ թվում՝ 10 խաղաղ բնակիչ։
Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները վերահսկում են Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային սահմանը։