Թուրքիան գազի հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտերկրում. Էրդողան

Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցով Անկարայի հավասարակշռված քաղաքականությունը ողջունել է ամբողջ աշխարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիան գազի մեծ հաբի է վերածվում, որի վրա հույս են դնում արտասահմանյան երկրները։ Այս մասին Anadolu–ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը «Հյուսիսային հոսքերից» գազի տարանցումը կարող էր տեղափոխել Սև ծովի տարածաշրջան և Թուրքիա։ ՌԴ առաջնորդը քննարկել է այս գաղափարը Թուրքիայի նախագահի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։
Էրդողանը քննադատել է Անկարայի ընդդիմախոսներին, որոնք իսկզբանե կոչ էին անում հրաժարվել Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ հավասարակշռված քաղաքականությունից։
Մալաթիա նահանգում մի շարք օբյեկտների բացման ժամանակ ելույթ ունենալիս` Թուրքիայի առաջնորդը նշել էր, որ հակամարտության կողմերից մեկի հետ երկխոսությունից հրաժարվելը Թուրքիան կդարձներ եվրոպական այն պետությունների նման, որոնք այսօր էներգետիկ ճգնաժամ են ապրում։
«Թուրքիայի հավասարակշռված քաղաքականությունը հավանության է արժանացել ամբողջ աշխարհում։ Եթե մենք լսեինք քննադատներին, ապա այսօր ստիպված կլինեինք եվրոպացիների նման մտածել` ինչպես անցկացնել սպասվող ձմեռը։ Սակայն Անկարան այլ ճանապարհով գնաց, և գազի հետ կապված խնդիրներ չունենք», – նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Անկարայում ՌԻԱ Նովոստիի դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների բանակցությունները գազի հաբ ստեղծելու վերաբերյալ կմեկնարկեն հաջորդ շաբաթ։