Շոյգուն Ֆրանսիայի իր գործընկերոջ հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի -Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ֆրանսիայի իր գործընկեր Սեբաստիան Լեկորնին իր մտահոգությունն է հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 23-ին հեռախոսազրույց են ունեցել։
«Քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, որը միտում ունի անվերահսկելի էսկալացիայի վերածվելու», - ասել են գերատեսչությունից:
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Կիևի իշխանություններն Ուկրաինայի տարածքում նախապատրաստում են ցածր էներգիայի միջուկային զինամթերքի պայթեցում, որպեսզի Ռուսաստանին մեղադրեն զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 241-րդ օրը։