Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն . Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Բրիտանիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում։ Շոյգուն Բրիտանիայի գործընկերոջ հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման հնարավոր սադրանքների վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարն այսօր նմանատիպ հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի և Թուրքիայի գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ ՌԻԱ Նովոստին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Կիևի իշխանությունները Ուկրաինայի տարածքում ծրագրում են փոքր հզորության միջուկային զինամթերք պայթեցնել Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ մեղադրելու համար։