Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում Է ՌԴ ՊՆ-ն։
Տեղեկացվում է, որ նախարարները քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։
«Հոկտեմբերի 23-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի և ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինի հեռախոսազրույցը։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարի այսօր կատարած 4-րդ հեռախոսազանգն է ՆԱՏՕ–ի անդամ երկրների իր գործընկերներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ, որոնց հետ ևս քննարկել է իրադրությունը Ուկրաինայում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 241-րդ օրը։