Ռումինիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է ԵՄ առաքելություն գործունեությունը մեր տարածաշրջանում

Բոգդան Աուրեսկուն նշել է, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում իրենք մեծ դեր ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելություն գործունեությանը։
Նա թվիթերյան էջում գրել է, որ ուրախ եմ, որ իրենց աշխատանքը բերում է կոնկրետ արդյունքներ:
«Ռումինիան նպաստում է այս աշխատանքներին առաքելության փորձագետների հետ` ևս մեկ անգամ ապացուցելով մեր հանձնառությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերում»,– գրել է նա։
Բոգդան Աուրեսկուն նշել է նաև, որ ԵՄ առաքելությունը ակտիվ դեր է խաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հարցում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները սկսել է հոկտեմբերի 14–ից, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: