ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուս դերասան Պավել Պրիլուչնին օգնել է որդուն` Տիմոֆեյին զվարճալի կերպով հեռացնել շարժվող ատամը։ Դերասանը զվարճալի տեսանյութ է հրապարակել իր ինստագրամյան էջում։
«Հմտորեն հեռացնում ենք ատամը»,– գրել է նա։
Դերասանի հետևորդները մեկնաբանել են տեսանյութը` «Տարվա հայրիկ», «Ցանկանում եմ Պրիլուչնիի զավակը լինել», «Երրորդ անգամ եմ դիտում, հիասքանչ է»։
Նշենք, որ Պավել Պրիլուչնին և նրա նախկին կինը ՝ Ագաթա Մուցենիեցեն, ունեն երկու երեխա ՝ Տիմոֆեյը և Միան։ Դերասանուհին պատմել է, որ չնայած ամուսնալուծությանը, երեխաները հանգստյան օրերն անցկացնում են հայրիկի հետ։ Պավելի խոսքով` երեխաները համակերպվել են նաև իր ներկայիս կնոջ ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ և սիրում են ժամանակ անցկացնել նրա հետ։