Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարարն իր թեկնածությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակ. Արխիվային լուսանկար
Նախկին նախարարն արդեն ստացել է 124 պատգամավորի աջակցություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն իր թեկնածությունն է առաջադրել Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է Sky News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ Սունակն արդեն ստացել է 124 պատգամավորների աջակցությունը։
Ավելի վաղ այդ պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդաունտը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասը հայտարարել էր իր հրաժարականի մասին ՝ նշելով, որ կմնա կաբինետի ղեկավարի պաշտոնում, քանի դեռ չի ընտրվել նոր վարչապետ։ Թրասը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնաց ընդամենը 44 օր։