ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի -Sputnik. Մեկ մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են Խերսոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ այսօր Խերսոնի փողոցներից մեկում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործարկվել, որը կապված էր եղել սյունին։
Նախարարությունից ընդգծել են, որ շտապօգնության բժիշկները տուժածներին ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Տուժածները տեղափոխվել են մարզի բուժհաստատություններից մեկը։