Ընտանեկան բժշկության գիտաժողով. Երևան են եկել հայազգի բժիշկներ աշխարհի բազմաթիվ երկրներից

Գիտաժողովին, որին մասնակցել է շուրջ 200 բժիշկ, կարևորվել է շարունակական մասնագիտական զարգացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ընտանեկան բժշկության միջազգային 9-րդ գիտաժողովին քննարկվել են ընտանեկան բժշկության արդի հարցերը, առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկների և նեղ մասնագետների աշխատանքում հաճախ հանդիպող խնդիրները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է եղել հատկապես առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված նոր մարտահրավերների հաղթահարմանը: Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել առաջատար մասնագետներ Հայաստանից, հայազգի բժիշկներ Մեծ Բրիտանիայից, Շվեդիայի Թագավորությունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև ճանաչված պրոֆեսորներ Ռուսաստանի Դաշնությունից»,- ասված է հաղորդագրությունում։
Շուրջ 200 բժիշկ համախմբվելով մեկ հարկի տակ՝ կարևորել են շարունակական մասնագիտական զարգացումը։
Հայ բժիշկների հերթական բացառիկ վիրահատությունը․ նրանք 12 կգ-անոց ուռուցք են հեռացրել
Համակարգային փոփոխություններ կատարելու համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում ԱԱՊ օղակի բարեփոխումներին, որտեղ առանցքային դեր ունի նաև ընտանեկան բժշկությունը: