Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. տուժել է 12 տարեկան երեխա

Փրկարարները վարորդին և 4 ուղևորի դուրս են բերել մեքենայից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ճանապարհամերձ ձորում, ինչի հետևանքով 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 12։24-ին։
«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ փրկարարները վարորդին, ուղևորներ Ե․ Ղ․-ին (ծնված 1988 թ.), Մ․ Ղ․-ին (ծնված 2010 թ.) և Ս․ Ղ․-ին (ծնված 2013 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
12-ամյա Մ. Ղ․-ն հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Անձի առևանգում, վթարներ, ինքնասպանության հասցնել. ինչ է կատարվել հոկտեմբերի 20–ին ՀՀ–ում