Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ

Տուժածների շրջանում ծանր վիրավորում ստացած կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պահեստում, որը գտնվում է Սիրդարինսկի շրջանում, պայթյուն է եղել, ինչի պատճառով կա 16 տուժած։ Նրանցից 4-ը հոսպիտալացվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Ուզբեկստանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 22-ին` տեղի ժամանակով ժամը 04։55-ին, Սիրդարինսկի շրջանի Մալիկ գյուղում գտնվող ռազմական պահեստում պայթյուն է որոտացել։ Դեպքի առնչությամբ քննություն է տարվում։ Ավելի ուշ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ իրավիճակը պահեստում կայուն է, հրդեհի բռնկման օջախները մարվել են։
«Դեպքից հետո տուժած 16 հոգուց 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Բոլոր վիրավորներին անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
Նշվում է, որ տուժածներից 4-ը ստացիոնար բուժում են ստանում շտապօգնության կենտրոնի Սիրդարինսկի մասնաճյուղում։ Նրանց շրջանում ծանր վիրավորներ կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտներ չկան։
Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանին ռեակտիվ արկեր են ընկել