Ծրագրավորում, խաղերի, ԱԹՍ-ների ստեղծում․ Երևանում հերթական «Արմաթ» լաբորատորիան է բացվել

Երևանի Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնականում դպրոցում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիան
«Արմաթի» խմբակ այցելելու համար հերթագրվել է 120 աշակերտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Երևանի Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնականում դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Աշակերտներն այստեղ կուսումնասիրեն ծրագրավորում, խաղերի և անիմացիաների ստեղծում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորման և տպագրություն, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստեղծում ու կառավարում: Արդեն իսկ 120 աշակերտ է հերթագրվել «Արմաթ»-ի խմբակ այցելելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Աշխատասենյակը կահավորվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և գործիքներով:
В школе имени Хоренаци в Ереване открылась инженерная лаборатория Армат(22 октября 2022). Еревaн
Երևանի Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնականում դպրոցում բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիան
Նախագիծն իրագործվել է Երևանի քաղաքապետարանի և «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ: