ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը 81 կգ քաշային կարգում երրորդ անգամ նվաճեց ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 223 կգ արդյունք։
Նույն քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտում գրանցեց 215 կգ՝ դառնալով փոխչեմպիոն։
Հիշեցնենք՝ Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Հայաստանն այս մրցույթում հանդես է գալիս 23 մարզիկով: