Սյունիքի մարզում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին ՀՀ-ում առաջին ձյունը տեղաց Շիրակի մարզում, այնուհետև ժամը 16։45-ից սկսած ձյուն էր տեղում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ճանապարհահատվածին և Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին։