ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինական «Страна.ua» առցանց պարբերականը հայտնում է Օդեսայի մարզում էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի խոցման մասին։
Ավելի վաղ «Страна»-ն հայտնել էր Օդեսայի շրջանում տեղի ունեցած պայթյունի մասին՝ տվյալներ հրապարակելով տեղական Telegram ալիքներից։
Օդեսայի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն հաստատել է այդ տեղեկությունը և Օդեսայի շրջանի մի քանի բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումը` գրելով Telegram ալիքում:
Այսօր առավոտյան Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել, ինչի մասին հայտնել են իշխանության և տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչները:Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանության գնահատմամբ, ուկրաինական հատուկ ծառայություններըն են: Ինչպես հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն տախտակի վրա է դրել առավել օդիոզ ահաբեկչական խմբավորումների հետ, ու «նման տեսակի հանցագործություններն անպատասխան թողնելը պարզապես անհնար է»:
Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին ամբողջ երկրում՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման լայնածավալ խափանումներ առաջացնելով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 240-րդ օրը։