Լոռու մարզում մարդատար մեքենան մխրճվել է «ԿամԱԶ»–ի մեջ. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Օպել վեկտրա» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը։

Վթարի հետևանքով «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Նա ծայրահեղ ծայրահեղ ծանր վիճակում է։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին. տուժել է 12 տարեկան երեխա
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։