ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Բրիջիտ Մակրոնի հետ։ Այս մասին Հակոբյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Ասացի` միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ և ուժեղ գործընկեր՝ ի դեմ Հայաստանի։ Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել։ Մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, որոնք մեր կողքին կլինեն այդ ընթացքում»,- ասել է Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Էմանուել և Բրիջիտ Մակրոնները Հայաստան էին ժամանել 2018 թվականի հոկտեմբերին՝ Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար։