Բորիս Ջոնսոնը վերադարձել է Մեծ Բրիտանիա

Ջոնսոնի օդանավը վայրէջք է կատարել Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը երկիր է ժամանել վարչապետի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին հաղորդագրությունների ֆոնին, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ավելի վաղ բրիտանական խորհրդարանի անդամ Ջեյմս Դադրիջը հայտարարել էր, որ Ջոնսոնը հոկտեմբերի 22–ին կվերադառնա Կարիբյան կղզիներում հանգստից՝ իր իրավահաջորդ Լիզ Թրասի հրաժարականի ֆոնին:
Նշվում է, որ Ջոնսոնի օդանավը վայրէջք է կատարել Լոնդոնի Գաթվիկ օդանավակայանում։
Հիշեցնենք` Մեծ Բրիտանայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 7–ին հայտարարեց, որ հեռանում է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից:
Սեպտեմբերի 5–ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասն ընտրվեց պահպանողական կուսակցության ղեկավար, նաև դարձավ վարչապետ։
Հոկտեմբերի 20-ին Լիզ Թրասը հայտարարեց իր հրաժարականի մասին` նշելով, որ կմնա իր պաշտոնում, քանի դեռ իրավահաջորդը չի ընտրվել:
Հրաժարականի մասին հայտարարության պահին Թրասը հասցրել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընդամենը 44 օր մնալ։ Ավելի վաղ ռեկորդը պատկանում էր 1827-ին պաշտոնավարած Ջորջ Կանինգին, որը 119 օր անց մահացել էր։
Բրիտանիայի վարչապետը հայտարարել է` ներողություն է խնդրում, սակայն մտադիր չէ հեռանալ