Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայկական բռնցքամարտի պատմության մեջ Անին առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում նա 70 կգ քաշային կարգում եզրափակիչում 4:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին։
Քառորդ եզրափակիչում մեր մարզուհին պարտության էր մատնել հունգարացի Ռեգինա Լակոսին:
Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթեց թուրքին և դարձավ աշխարհի չեմպիոն
Հայկական բռնցքամարտի պատմության մեջ Անին առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 63 կգ քաշային Սոնա Հարությունյանն էլ նվաճել էին բրոնզե մեդալներ։
Ծանրամարտի Մ20 ԵԱ. Լիանա Գյուրջյանը դարձավ չեմպիոն, Էմմա Պողոսյանը՝ փոխչեմպիոն