ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Վազգեն Թևանյանը դուրս եկավ եզրափակիչ:
Աշխարհի գավաթակիրը 65 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 7:6 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցիչ Ադլան Ասկարովին:
Եզրափակիչում Թևանյանի մրցակիցը կլինի թուրք Համզա Ալաջան:
Առաջին մրցումային առաջին օրը գորգ դուրս եկած Հայաստանի մյուս մասնակիցները պարտվել են: 97 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով Կանադայի ներկայացուցիչ Քալում Ուիլիամ Նոքսին հաղթելուց հետո, քառորդ եզրափակիչում 0:10 հաշվով պարտվեց Գերմանիան նեկայացնող Էրտուգրուլ Ագկային:
Մանվել Խնձրցյանը, Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում: