Ուկրաինական ԶՈւ-ն կրկին գնդակոծել է Բելգորոդի մարզի քաղաքացիական ենթակառուցվածքները

Գնդակոծվել է Բելգորոդի մարզի Մուրոմ գյուղը
Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինական զինված ուժերը կրկին գնդակոծել են Բելգորոդի մարզի Մուրոմ գյուղը։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Գյուղի մի քանի շենքի լուրջ վնասներ են հասցվել։
«Կրկին վնասվել են կոնկրետ սոցիալական օբյեկտներ՝ դպրոցը, մանկապարտեզը և բնակելի տներ։ Փառք Աստծո, տուժածներ և վիրավորներ չկան։ Բնակիչների հիմնական մասը դուրս էր բերվել դեռ երեկ»,- նշել է Գլադկովը։
Այժմ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Գլադկովի խոսքով՝ շրջանի ղեկավար Վլադիմիր Ժդանովը գյուղապետ Գալինա Ռուդենկոյի հետ այցելում են տներ և հորդորում են գյուղում մնացած անձանց ժամանակավորապես տեղափոխվել ավելի անվտանգ տեղ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 239-րդ օրը։