ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ալբանիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը: 89 կգ քաշայինների պայքարում Գրիգորյանը երկամարտի 340 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Ավելի վաղ Եվրոպայի մինչև 20 տարեկանների պայքարում չեմպիոններ էին դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ). երկուսն էլ մինչև 20 տարեկանների պայքարում: