Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել Է Ուկրաինայի իրադրությունը. ՌԴ ՊՆ

Սերգեյ Շոյգու. Արխիվային լուսանկար
Քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսով քննարկել է իրադրությունը Ուկրաինայում, հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ զրուցակիցներն ընդհանուր առմամբ անդրադարձել են միջազգային անվտանգության արդիական հարցերին:
Օսթինը Շոյգուի հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պայմաններում հաղորդակցության բաց ալիքների պահպանման կարևորության մասին, հայտնել են Պենտագոնում:
Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից ի վեր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկրորդ անգամ են բանակցություններ վարում միմյանց հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 239-րդ օրը։