ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պայմանների բարելավման մասին։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նոր խոհանոցային հատվածն արդեն շահագործման է հանձնվել` անհրաժեշտ գույքով և սարքավորումներով:
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պայմանները բարելավել են
© Photo : ՀՀ առողջապահության նախարարություն
«Կենտրոնի պացիենտների համար ստեղծվում են նաև համապատասխան պայմաններ, մասնավորապես` աշխատանքային թերապիայի համար»,– հայտնում են նախարարությունից:
Հիվանդասենյակները ևս բարեկարգվել են, կահույքը` փոխվել։
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պայմանները բարելավել են
© Photo : ՀՀ առողջապահության նախարարություն