Համաժողովին մասնակցում են գիտության, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության ոլորտների ճանաչված փորձագետներ արտերկրից, Հայաստանից, Սփյուռքից և Արցախից:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են Ռուսաստանի հայերի միության ավելի քան 60 տարածաշրջանային բաժանմունքների ղեկավարներ և համայնքների ներկայացուցիչներ:
Կազմակերպության առջև ծառացած խնդիրների և ծրագրերի մասին հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում կպատմի Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։