ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի- Sputnik.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը գործուղվում է Թուրքմենստան։ Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության e-gov տեղեկատվական հարթակում:
Արտաշես Թումանյանը հոկտեմբերի 25-29-ը ներառյալ Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում մասնակցելու է «Թուրքմենստանի նավթ և գազ–2022» միջազգային 17-րդ համաժողովին։
Նշվում է, որ Հայաստան վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Թումանյանը վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: