ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրթիռային միավորումում Հայաստանի ազգային խոհանոցի օր է անցկացվել։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, խոհարարի օրվա առիթով կենտրոնի խոհարարները պատրաստել են հայկական ազգային ուտեստներ՝ քրջիկ ապուր, այլազան, քյաբաբ-կոլոլակ, հայկական աղցան և այլն։
Զինծառայողներին ներկայացրել են նաև հայկական խոհանոցի պատմությունը։ Զինվորականների համար ելույթ է ունեցել «Միասին» ժողովրդական պարի համույթը։