Լևոն Արոնյանը հայր է դարձել

Լևոն Արոնյանը Անիտա Այվազյանի հետ. Արխիվային լուսանկար
Հայաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լևոն Արոնյանի և նրա ընտրյալ Անիտա Այվազյանի դուստրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի կազմում շախմատի Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր, այժմ ԱՄՆ հավաքականի անդամ Լևոն Արոնյանը հայր է դարձել:
Ինչպես հայտնում են հայաստանյան լրատվամիջոցները, հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լևոն Արոնյանի և նրա ընտրյալ Անիտա Այվազյանի դուստրը:
Հիշեցնենք` 2021 թվականի փետրվարի 24-ին Լևոն Արոնյանը հայտնել էր Հայաստանի հավաքականից հեռանալու ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալու ի որոշման մասին:
Նույն տարվա սեպտեմբերի 6-ին Արոնյանն Անիտա Այվազյանի հետ տեղափոխվել էր ԱՄՆ` բնակության: