Խերսոնի գնդակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանցից երկուսը լրագրողներ են

Արխիվային լուսանկար
Ստրեմոուսովն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ նպատակաուղղված կրակել են լրագրողների վրա, որ ոչնչացնեն նրանց, ովքեր այսօր լուսաբանում են իրավիճակը Խերսոնի շրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնում գնդակոծության տակ են հայտնվել «Տավրիա» հեռուստառադիոընկերության լրագրողները։ Զոհվել է Օլեգ Կլոկովը, վիրավորվել են Ռուսլան Վոսկրեսենսկին, Կոնստանտին Մոչարը և Վլադա Լուգովսկայան: Տեղեկությունը հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը:
«Հրթիռային հարվածի ժամանակ մահացել է Վլադայի պապը», - հավելել է նա Telegram-ի իր ալիքում։
Դոնբասում խափանել են գետն անցնելու ուկրաինական բանակի փորձերը. ՌԴ ՊՆ
Մարզի վարչակազմի ղեկավարի մեկ այլ տեղակալ Եկատերինա Գուբարևան հաստատել է Կլոկովի մահը, նշելով իր Telegram ալիքում, որ նա ռուս լրագրող ու պրոդյուսեր էր, որը «հոկտեմբերի սկզբին եկել էր սեփական նախաձեռնությամբ «Տավրիա» հեռուստաալիքը զարգացնելու»։
Կլոկովը նախկինում աշխատել է «Մոսկվա 24»-ում, RT-ում, Առաջին ալիքում, Մոսկվայի կառավարությունում։ Գուբարևան մարզպետարանի անունից ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:
ՌԴ ՔԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 13-ը վիրավորվել են: Ստրեմոուսովն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ «նպատակաուղղված կրակել են լրագրողների վրա, որ ոչնչացնեն նրանց, ովքեր այսօր լուսաբանում են իրավիճակը Խերսոնի շրջանում»:
Մյուս երկու զոհերի անունները (բացի Կլոկովից և Վլադա Լուգովսկայայի պապից) դեռ չեն նշվում։ Նրանցից առնվազն մեկը կարող է «Տավրիայի» աշխատակից լինել։ Գուբարևան գրել է, որ զոհվածների թվում են այդ հեռուստառադիոընկերության երկու աշխատակիցները, ընդ որում՝ Կլոկովի մասին արդեն տեղեկություններ կան։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ուկրաինական զորքերը կիրառել են ամերիկյան HIMARS ՀԿՌՀ կասետային հրթիռներ, որոնք լցվել են բեկորային տարրերով՝ ավելի մեծ վնաս հասցնելու համար։ Քրեական գործ է հարուցվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 239-րդ օրը։