Խարկովի իշխանությունը հայտնում է քաղաքին հարվածելու և մի շարք պայթյունների մասին

Իշխանությունը կոչ է արել բնակիչներին առավելագույն զգուշություն ցուցաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Խարկովի շրջանի իշխանությունը հայտնում է Խարկովի ուղղությամբ հարվածների և քաղաքում մի շարք պայթյունների մասին:
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Telegram ալիքում հայտնում է, որ «հարվածները հասցվում են մարզային կենտրոնին»։
«Խարկովում պայթյունների շարք է։ Չափազանց զգույշ եղեք»,-իր Telegram ալիքում գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանության գնահատմամբ, ուկրաինական հատուկ ծառայություններըն են: Ինչպես հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն տախտակի վրա է դրել առավել օդիոզ ահաբեկչական խմբավորումների հետ, ու «նման տեսակի հանցագործություններն անպատասխան թողնելը պարզապես անհնար է»:
Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին ամբողջ երկրում՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման լայնածավալ խափանումներ առաջացնելով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 239-րդ օրը։