ՀՀ նախագահը վստահ է, որ ԵԱՏՄ նիստը կնպաստի տնտեսական զարգացմանը

Վահագն Խաչատուրյանը ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը նշել է, որ պետք է օգտագործել հասանելի բոլոր միջոցներն ու ռեսուրսները՝ համագործակցությունն ամրապնդելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին, որոնք Երևանում մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին
Նախագահ Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդի ընթացիկ նիստը կնպաստի հետագա տնտեսական զարգացմանը, եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը և ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգության ապահովման մեխանիզմների ամրապնդմանը։
«Անկեղծորեն համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք վստահորեն առաջ շարժվել՝ նոր հնարավորություններ ստեղծելով կյանքի որակի բարելավման և մեր երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման համար»,– ասել է նախագահը։
Խաչատուրյանն ընդգծել է, որ պետք է օգտագործել հասանելի բոլոր միջոցներն ու ռեսուրսները՝ համագործակցությունն ամրապնդելու, ընդունված որոշումները համակարգելու և արդյունավետ իրագործելու նպատակով։
1 / 4

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

2 / 4

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը

3 / 4

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը

4 / 4

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը

Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 20–ին և 21–ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Հայաստանի մայրաքաղաք են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
Հոկտեմբերի 20-ին անցկացվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը։