Հայաստանում ձյուն է տեղացել. վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել ձմեռային անվադողերով

Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Ներկա պահին միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում այսօր տեղացել է առաջին ձյունը։ Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, ժամը 16։45-ից սկսած ձյուն է տեղացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունելի սկզբնամաս ճանապարհահատվածին և Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին։
Ներկա պահին միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հոկտեմբերի 21-22-ը ՀՀ լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն է կանխատեսում։ Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: