ԵԱՏՄ-ի համատեղ արտադրությունները վարկերի սուբսիդիա կստանան․ Մյասնիկովիչ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը. Արխիվային լուսանկար
Դրա շնորհիվ հնարավոր կլինի սուբսիդավորել նախագծերը տարեկան առնվազն 300 մլն դոլարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կոոպերացիայի մասնակիցները կկարողանան արդյունաբերական վարկերի սուբսիդավորում ստանալ։ Այս մասին Եվրոպական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Քննարկումների արդյունքում որոշվել են նաև նման սուբսիդիաների համար ֆինանսավորման աղբյուրը՝ ԵԱՏՄ-ի ներքին շուկայի պաշտպանության համար հակամենաշնորհների և այլ տուրքերի 10%-ը ։
Տարեկան այդ եղանակով գանձվում է 190-230 մլն դոլար։ Մյասնիկովիչը հայտարարել է, որ այդ վճարների 10%-ի հաշվին, հնարավոր կլինի սուբսիդավորել տարեկան առնվազն 300 մլն դոլարի համատեղ արտադրության նախագծեր։
Նման որոշման նախագիծը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին կներկայացվի ԵԱՏՄ երկրների ղեկավարներին։