ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. 2022 թվականի հունվարի մեկից մինչև հոկտեմբերի 15–ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թվով 15 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Կիրառվել է կարգապահական տույժ՝ 1-ի մասով խիստ նկատողություն, 5-ի մասով նկատողություն, 9-ի մասով նախազգուշացում, իսկ 9 հարկադիր կատարողների մասով վարույթի նյութերն ընդունվել է ի գիտություն, մարզային բաժնի պետի տեղակալը և 2 ավագ հարկադիր կատարող, կարգապահական վարույթի շրջանակներում ներկայացված դիմումների համաձայն, ազատվել են պաշտոններից»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դիմում-բողոքների ուսումնասիրության շրջանակներում տրված ցուցումների հիման վրա նշանակված թվով 2 ծառայողական քննության արդյունքում էլ 3 հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ 2 նախազգուշացում, 1 նկատողություն: