Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի կնոջ դեմ

Ընդհանուր առմամբ` Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 2507 ֆիզիկական անձի և 1374 ընկերության դեմ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կնոջ` Գալինայի դեմ պատժամիջոցների մասին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատժամիջոցներ կկիրառենք, որպեսզի իրանական զենքի մատակարարումներ ՌԴ-ին թույլ չտանք. Պետդեպ
Սահմանափակումները հաստատվում են տասը տարով։ Փաստաթղթի համաձայն` Գալինա Լուկաշենկոյի նկատմամբ 13 սահմանափակող միջոց է կիրառվում, այդ թվում ակտիվների արգելափակում և հողատարածքների ձեռքբերման արգելք։
Ընդհանուր առմամբ` Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 2507 ֆիզիկական անձի և 1374 ընկերության դեմ: Դրանց թվում են Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեն, «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առևտրային ունիտար ձեռնարկությունը և այլն։
Գալինա Լուկաշենկոն Բելառուսի առաջնորդի պաշտոնական կինն է։ Նա նրա ավագ երեխաների` Վիկտորի և Դմիտրիի մայրն է։ Միևնույն ժամանակ, ամուսինները երկար տարիներ է, ինչ միասին չեն ապրում:
Վլադիմիր Մեդինսկի, Թինա Կանդելակի... Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ