ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին` Դոնալդ Ջոն Թրամփ կրտսերը, Telegram–ում մեմ է հրապարակել, որում ծաղրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն գումար խնդրելու ունակության համար։
Դոնալդ Ջոն Թրամփ կրտսերը հրապարակել է Ուկրաինայի նախագահի լուսանկարը հետևյալ գրությամբ. «Նախորդ ամսվա ընթացքում 40 մլրդ դոլար եմ վաստակել` տնից աշխատելով։ Իմացի՛ր, թե ինչպես»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել էր Ուկրաինային 725 մլն դոլարի ռազմական օգնության նոր տրանշ հատկացնել։