Ռուսաստանում ավելի քան 600 ուկրաինացի ռազմագերի կա. ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ուկրաինայում ռուս ռազմագերիները խոշտանգումների և ֆիզիկական ու հոգեբանական ճնշման են ենթարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանում ավելի քան 600 ուկրաինացի ռազմագերի կա: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը:
«Մենք ԿԽՄԿ-ի հինգ կամ վեց այց ենք ունեցել Ռուսաստան` ուկրաինացի ռազմագերիներին այցելելու համար։ Ռուսաստանում նրանց հետ վատ չեն վարվում»,-ասել է Գատիլովը ճեպազրույցի ընթացքում։
Դիվանագետը հավելել է, որ ռուս ռազմագերիները Ուկրաինայում կտտանքների և ֆիզիկական ու հոգեբանական բռնության են ենթարկվում, ինչը չի համապատասխանում Ժնևի կոնվենցիաներին։
«Մենք ԿԽՄԿ-ին ասել ենք, որ շարունակելու ենք համագործակցել նրա հետ այդ հարցի շուրջ (այցերի` խմբ.)։ Երբեմն անհնար է կազմակերպել նրանցից յուրաքանչյուրին այցելելը։ Խնդիրը ոչ թե այցելությունների քանակն է, այլ այդ այցելությունների որակն ու արդյունքները», -ընդգծել է Գատիլովը։
Ռուսաստանն ու Ուկրաինան 27 անգամ գերիների փոխանակման գործողություն են իրականացրել. ՌԴ ՊՆ
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը, Ուկրաինայում գերի ընկած ռուս զինծառայողների ճնշող մեծամասնությունը ենթարկվում է խոշտանգումների և ծաղրի: Արձանագրվել են ծեծի, դիտավորյալ վնասվածքներ պատճառելու, արտադատական գնդակահարությունների, բժշկական օգնություն չցուցաբերելու, ինչպես նաև ուկրաինացի զինվորականների կողմից ռազմագերիների հետ վարվելու Ժնևյան կոնվենցիայի այլ խախտումների բազմաթիվ դեպքեր:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 238-րդ օրը։