Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, չնայած դժվարություններին, միջուկային հակամարտության շեմին չեն. դեսպան

Անատոլի Անտոնովի խոսքով` 60-ականների վտանգավոր իրավիճակի կրկնությունն անթույլատրելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, չնայած բոլոր դժվարություններին, միջուկային հակամարտության վտանգավոր շեմին չեն մոտեցել։ Այս մասին գրել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված իր հոդվածում։
«Ոչ մի դեպքում չպետք է մոռանալ Կարիբյան ճգնաժամի դասերը։ Հավատում եմ, որ մենք, չնայած բոլոր դժվարություններին, չենք մոտեցել միջուկային հակամարտության անդունդն ընկնելու վտանգավոր շեմին: Հուսով եմ, որ ողջախոհության հակված մարդիկ կաջակցեն իմ այն պնդմանը, որ անցյալ դարի 60-ականների պայթյունավտանգ իրավիճակի կրկնություն թույլ տալ չի կարելի»,-գրել է Անտոնովը։
Կարիբյան ճգնաժամ անվանում են 1962թ.-ի աշնանը տեղի ունեցած միջազգային իրավիճակի սրումը, որն առաջացել էր ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև պատերազմի սպառնալիքի պատճառով։ Ճգնաժամը սառը պատերազմի բարձրագույն կետը դարձավ։ Մի շարք պատմաբաններ կարծում են, որ ճգնաժամի ակտիվ փուլը սկսվել է հենց 1962 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ Կուբայի Պինար դել Ռիո նահանգում ամերիկյան հետախուզական U-2 ինքնաթիռը հայտնաբերել և լուսանկարել էր խորհրդային հրթիռային զորքերի մեկնարկային դիրքերը:
Կարիբյան դեժավյու. 60 տարի անց վերադարձել է «սառը պատերազմի» ուրվականը
Կարիբյան ճգնաժամն արագորեն զարգացավ 1962 թվականի հոկտեմբերի ընթացքում։ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև փակ խողովակներով լարված բանակցություններ էին ընթանում։