Ռմբակոծությունից ԼԺՀ վթարային ծառայության 5 աշխատակից է զոհվել

ԼԺՀ. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական զորքերը գիշերը HIMARS ՀԿՌՀ-ից վեց հրթիռ են արձակել Չերվոննի Պրապոր բնակավայրի ուղղությամբ։ Առավոտյան բնակավայրը կրկին գնդակոծվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. ԼԺՀ-ի ԱԻՆ աշխատակիցներ են զոհվել HIMARS-ից Չերվոնի Պրապոր բնակավայրի գնդակոծման հետևանքով, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի հանրապետության ներկայացուցիչը։
«Չերվոննի Պրապոր գյուղի գիշերային գնդակոծության հետևանքների վերացման ժամանակ Ուկրաինայի զինված կազմավորումները կրկին հրթիռային հարված են հասցրել բնակավայրին ամերիկյան M142 HIMARS ՀԿՌՀ-ի կիրառմամբ, որի հետևանքով զոհվել են ԼԺՀ ԱԻՆ-ի ծառայությունների հինգ աշխատակից, վիրավորվել ինը աշխատակից»,- հայտարարել են գերատեսչությունից:
HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (անգլ.High Mobility Artillery Rocket System) մշակվել է ԱՄՆ-ում BAE Systems և Lockheed Martin ընկերությունների կողմից 1996-2000 թվականներին, արտադրվում է 2003 թվականից։ Ստեղծվել է ԱՄՆ բանակի FMTV եռասռնի անվավոր շասսիի հիման վրա, կարող է կրել վեց ռեակտիվ արկ կամ մեկ օպերատիվ-տակտիկական ATACMS բալիստիկ հրթիռ, արկերի առանձին տեսակների համար հրաձգության թիրախային տիրույթը մինչև 80 կիլոմետր է։
Ռուսաստանի կողմից ռազմական հատուկ գործողության անցկացման ֆոնին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները շարունակում են զենք մատակարարել Ուկրաինային։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ արևմտյան սպառազինությունների մատակարարումը միայն ձգձգում է հակամարտությունը, իսկ զենք փոխադրող տրանսպորտը օրինական թիրախ է դառնում ռուսական բանակի համար։