ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Մոսկվայում յոթհարկանի առևտրի նոր կենտրոն է բացվում, որտեղ առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքատեսակներին։ Տեղեկությունը հայտնում է Москвич Mag-ը։
«Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնը, ըստ էության, մեծածախ և մանրածախ շուկա է լինելու՝ 267 հազար քմ մակերեսով և 2 հազար տաղավարներով ու խանութներով։ Ստորգետնյա հարկում վաճառվելու են բանջարեղեն, միրգ, հատապտուղներ, առաջին հարկում՝ մեծածախ և մանրածախ ապրանքներ, երկրորդում՝ կահույք, հագուստ, տեքստիլ: Չորրորդ հարկում էլ «էթնիկ ֆուդկորտ» է լինելու։
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր , որ «Տաշիր» խումբը մտադիր է բացել այնպիսի առևտրի կենտրոն, որտեղ առաջնահերթությունը կտրվի հայկական ապրանքներին։ Այն ժամանակ այդ հայեցակարգը ներկայացվեց Երևանում գործարարներին և դատելով այս ամենից՝ գաղափարը նրանց դուր էր եկել։